Skip Navigation

National Geographic Society This program is distributed in the U.S. and Canada by National Geographic and EHD. [learn more]

Multilingual Illustrated DVD [Tutorial]

The Biology of Prenatal Development




ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

.Հայերեն [Armenian]


 
Download English PDF  Download Spanish PDF  Download French PDF  What is PDF?
 

Chapter 1   Introduction

Դինամիկ ընթացքը, որի ժամանակ միաբջիջ էակի զիգոտը դառնում է 100-տրիլիոն-բջջանոց չափահաս, երևի թե բնության ամենանշանավոր երևույթն է:

Գիտնականները այժմ գիտեն, որ սովորական բազմաթիվ ֆունկցիաներ որոնք գործում են չափահասի մարմնում սահմանվում են հղիության ժամանակ` հաճախ ծննդաբերությունից շատ առաջ:

Նախքան ծննդաբերությունը ընկած զարգացման շրջանը հաճախ ընկալվում է որպես նախապատրաստական ժամանակաշրջան, որի ընթացքում զարգացող էակը ձեռք է բերում շատ կառուցվածքներ, և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծնվելուց հետո կենդանի մնալու համար:

Chapter 2   Terminology

Մարդկանց մոտ, որպես կանոն, հղիությունը տևում է մոտ 38 շաբաթ հաշված բեղմնավորման կամ հղիացման պահից մինչև ծննդաբերություն:

Բեղմնավորումից հետո առաջին 8 շաբաթվա ընթացքում զարգացող մարդը կոչվում է սաղմ, որը նշանակում է «ներսում աճող»: Այս շրջանը, որը կոչվում է սաղմնային շրջան, բնութագրվում է մարմնի հիմնական բոլոր համակարգերի ձևավորմամբ:

8 շաբաթը լրանալուց հետո մինչև հղիության ավարտը, «զարգացող մարդը կոչվում է պտուղ», որը նշանակում է «չծնված ժառանգ»: Այս ժամանակահատվածում, որը կոչվում է պտղային շրջան, մարմինը մեծանում է և սկսում են գործել նրա համակարգերը:

Այս ծրագրում բոլոր սաղմնային և պտղային տարիքները հաշվարկված են բեղմնավորման պահից:

The Embryonic Period (The First 8 Weeks)

Embryonic Development: The First 4 Weeks

Chapter 3   Fertilization

Կենսաբանորեն ասելով, «մարդու զարգացումը սկսվում է բեղմնավորումից», երբ կինը և տղամարդը յուրաքանչյուրը միացնում են իրենց սեփական 23 քրոմոսոմները` վերարտադրողական բջիջների միավորման միջոցով:

Կնոջ վերարտադրողական բջիջը սովորաբար կոչվում է «ձու», սակայն ճշգրիտ տերմինն է` ձվաբջիջ:

Նմանապես, տղամարդու վերարտադրողական բջիջը հայտնի է որպես «սերմ», բայց նախընտրելի տերմինն է ` սպերմատոզոիդ:

Երբ ձվաբջիջը անջատվում է կնոջ ձվարանից, այս ընթացքը կոչվում է ձվազատում, ձվաբջիջը և սպերմատոզոիդը միանում են արգանդափողերից մեկում, որոնք հաճախ կոչվում են Ֆալլոպյան փողեր:

Արգանդափողերը կապում են կնոջ ձվարանները արգանդի հետ:

Ստացված միաբջիջ սաղմը կոչվում է զիգոտ, որը նշանակում է «ձուլված կամ փոխկապակցված»:

Chapter 4   DNA, Cell Division, and Early Pregnancy Factor (EPF)

Զիգոտի 46 քրոմոսոմը ներկայացնում են նոր անհատի ավարտուն գենետիկակական ծրագրի առաջին եզակի տարբերակը: Այս գլխավոր ծրագիրը գտնվում է սերտորեն շղթայված մոլեկուլներում, որոնք կոչվում են ԴՆԹ: Նրանք պարունակում են ամբողջ մարմնի զարգացման հրահանգները:

ԴՆԹ մոլեկուլները նման են ոլորված սանդուղքի, հայտնի իբրև երկակի պարույր: Սանդուղքի աստիճանները կազմված են զույգ մոլեկուլներից, կամ հիմքերից, որոնք կոչվում են գուանին, ցիտոզին, ադենին և թիմին:

Գուանինը զույգ է կազմում միայն ցիտոզինի հետ, իսկ ադենինը` թիմինի: Մարդու ամեն բջիջ պարունակում է մոտ 3 բիլիոն այդպիսի հիմքային զույգ:

Մեկ բջջի ԴՆԹ-ն պարունակում է այնքան ինֆորմացիա, որ եթե այն նկարագրելու լինեինք տպված բառերով, թվարկելով միայն ամեն հիմքի առաջին տառը, կպահանջվեր 1.5 միլիոնից ավելի էջանոց տեքստ:

Երկայնքով, մարդու մեկ բջջի ԴՆԹ-ն կազմում է 3 1/3 ֆուտ կամ 1 մետր:

Եթե կարողանաjինք արձակել ԴՆԹ-ն չափահասի 100 տրիլիոն բջիջներում, ապա այն կձգվեր 63 բիլիոն մղոնից ավել: Այս տարածությունը հավասար է 340 անգամ երկրից արև և հակառակ ուղղության երկարությանը:

Բեղմնավորումից մոտ 24-ից 30 ժամ անց զիգոտը ավարտում է իր առաջին բջջային բաժանումը: Միտոզի ընքացքում մեկ բջիջը բաժանվում է երկուսի, երկուսը` չորսի, և այլն:

Բեղմնավորման սկզբից միայն 24-ից 48 ժամ անց հղիությունը կարելի է հաստատել, հայտնաբերելով մի հորմոն մոր արյան մեջ, որը կոչվում է «վաղ հղիության գործոն»:

Chapter 5   Early Stages (Morula and Blastocyst) and Stem Cells

Բեղմնավորումից հետո 3-ից 4 օրվա ընթացքում սաղմի բաժանվող բջիջները ընդունում են գնդաձև ուրվագիծ, և սաղմը անվանվում է մորուլա:

4-ից 5-րդ օրում բջիջների այս գնդի մեջ ստեղծվում է մի խոռոչ, և սաղմը անվանվում է բլաստոցիստ:

Բլաստոցիստի մեջ գտնվող բջիջները կոչվում են ներքին բջջային զանգված և սկիզբ են տալիս գլխին, մարմնին և այլ կառույցներին` մարդու զարգացման համար անհրաժեշտ:

Ներքին բջջային զանգվածում գտնվող բջիջները կոչվում են սաղմնային ցողունի բջիջներ, քանի որ յուրաքանչյուրը ունակ է կազմել 200-ից ավել տիպի բջիջներ, որոնք գոյություն ունեն մարդու մարմնում:

Chapter 6   1 to 1½ Weeks: Implantation and Human Chorionic Gonadotropin (hCG)

Արգանդափողով շարժվելով` վաղ սաղմը կպչում է մոր արգանդի ներքին պատին: Այս պրոցեսը, որը կոչվում է պատվաստում, սկսվում է 6 օրից և վերջանում բեղմնավորումից 10-ից 12 օր հետո:

Աճող սաղմի բջիջները սկսում են արտադրել հորմոն, որը կոչվում է մարդու խորիոնալ գանոդոտրոպին, կամ ՄԽ, մի նյութ, որը հայտնաբերում են հղության տեստերի մեծ մասը:

ՄԽԳ-ն բերում է նրան, որ մայրական հորմոնները ընդհատում են նորմալ դաշտանը, թույլ տալով, որ հղիությունը շարունակվի:

Chapter 7   The Placenta and Umbilical Cord

Պատվաստումից հետո բլաստոցիստի մակերեսին գտնվող բջիջները առաջացնում են կառուցվածքի ընկերք կոչվող մասը, որը ծառայում է որպես մայրական և սաղմնային շրջանառության համակարգերի բաժանման միջոց:

Ընկերքը առաքում է մայրական թթվածին, սննդանյութեր, հորմոններ և դեղամիջոցներ զարգացող էակի համար, հեռացնում ավելորդ արգասիքները, և կանխում է մայրական արյան միախառնումը սաղմի և պտղի արյան հետ:

Ընկերքը նաև արտադրում է հորմոններ, և պահպանում սաղմնային ու պտղային մարմնի ջերմաստիճանը մայրականից մի փոքր բարձր:

Ընկերքը կապվում է զարգացող մարմնի հետ պորտալարի անոթների միջոցով:

Ընկերքի կյանքի պահպանման հնարավորությունները մրցակցում են ժամանակակից հիվանդանոցների ինտենսիվ խնամքի սարքերի հետ:

Chapter 8   Nutrition and Protection

Մեկ շաբաթում ներքին բջջային զանգվածի բջիջները կազմում են երկու շերտ, որոնք կոչվում են հիպոբլաստ և էպիբլաստ:

Հիպոբլաստը սկիզբ է տալիս դեղնուցապարկին, այն կառույցներից մեկին, որի միջոցով մայրը մատակարարում է սննդանյութեր վաղ սաղմին:

Էպիբլաստի բջիջները կազմում են մի թաղանթ, որը կոչվում է ջրապարկ, որի ներսում սաղմը, և հետագայում` պտուղը, զարգանում են մինչև ծննդաբերություն:

Chapter 9   2 to 4 Weeks: Germ Layers and Organ Formation

Մոտավորապես ու կես շաբաթին մոտ էպիբլաստը ձևավորում է 3 հատուկ հյուսվածք, կամ սաղմնային շերտեր, որոնք կոչվում են էկտոդերմա, էնդոդերմա, և մեզոդերմա:

Էկտոդերման ստեղծում է բազմակի կառույցներ, որոնցից են ուղեղը, ողնուղեղը, նյարդերը, մաշկը, եղունգները և մազերը:

Էնդոդերման սկիզբ է տալիս շնչառական համակարգին, մարսողական ուղուն և ստեղծում է հիմնական օրգանների հատվածները` այնպիսին, ինչպիսիք են լյարդը և ենթաստամոքսային գեղձը:

Մեզոդերման կազմավորում է սիրտը երիկամները, ոսկորները, աճառները, մկանները, արյան բջիջները և այլ կառույցները:

3 շաբաթին մոտ ուղեղը բաժանվում է 3 հիմնական մասի, որոնք կոչվում են առաջային ուղեղ, միջնուղեղ, և հետին ուղեղ:

Շնչառական և մարսողական համակարգերի զարգացումը նույնպես իր ճանապարհին է:

Երբ արյան առաջին բջիջները առաջանում են դեղնուցապարկում, արյան անոթները սկսում են կազմավորվել սաղմում, և առաջանում է խողովակաձև սիրտը:

Համարյա միաժամանակ արագ աճող սիրտը ոլորվում է ինքն իր առանցքի շուրջ, և առանձին խոռոչները սկսում են զարգանալ:

Սիրտը սկսում է բաբախել 3 շաբաթ և մեկ օր անց բեղմնավորման պահից:

Շրջանառության համակարգը մարմնի առաջին համակարգն է, կամ կապակցված օրգանների խումբը, որը ստանում է ֆունկցիոնալ վիճակ:

Chapter 10   3 to 4 Weeks: The Folding of the Embryo

3 և 4 շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում, ձևավորվում են մարմնի ուրվագծերը քանի որ ուղեղը, ողնուղեղը և սաղմի սիրտը դառնում են պարզ ճանաչելի, ինչպես նաև դեղնուցապարկը:

Արագ աճը բերում է համեմատաբար տափակ սաղմի ծալմանը: Այս պրոցեսը ներառնում է դեղնուցապարկի մի մասը, որը միանում է մարսողական համակարգին և ստեղծում կրծքավանդակը ու որովայնային խոռոչները զարգացող էակի մարմնում:

Embryonic Development: 4 to 6 Weeks

Chapter 11   4 Weeks: Amniotic Fluid

4 շաբաթին մոտ ջինջ ջրապարկը շրջափակում է սաղմը հեղուկով լի պարկի մեջ: Այս ստերջ հեղուկը, որը կոչվում է ամնիոտիկ հեղուկ, ապահովում է սաղմի պաշտպանությունը վնասվածքներից:

Chapter 12   The Heart in Action

Սիրտը սովորաբար բախում է 113 անգամ մեկ րոպեի ընթացքում:

Ուշադրություն դարձրեք, ինչպես է սիրտը փոխում գույնը ամեն զարկից, խոռոչում արյան մուտքի և ելքի ժամանակ:

Սիրտը կզարկի մոտավորապես 54 միլիոն անգամ նախքան ծնվելը, և 3.2 բիլիոնից ավելի անգամ 80-ամյա կյանքի ընթացքում:

Chapter 13   Brain Growth

Ուղեղի արագ աճի ապացույցն է առաջային ուղեղի, միջնուղեղի, հետին ուղեղի տեսքի փոփոխությունը:

Chapter 14   Limb Buds

Վերին և ստորին վերջույթների զարգացումը սկսվում է վերջույթային սաղմերի առաջացումից` 4 շաբաթին մոտ:

Այս պահին մաշկը թափանցիկ է, քանի որ միայն մեկ բջջի հաստության է:

Մաշկի հաստացման հետ մեկտեղ այն կկորցի իր այս թափանցիկությունը, ինչը նշանակում է, որ մենք կհետևենք ներքին օրգանների զարգացմանը ևս մոտ մեկ ամիս:


Add a Comment

Your Name: Log In 3rd-party login: Facebook     Google     Yahoo

Comment: