Skip Navigation
The Endowment for Human Development
The Endowment for Human Development
Improving lifelong health one pregnancy at a time.
Donate Now Get Free Videos

Multilingual Illustrated DVD [Tutorial]

The Biology of Prenatal Development




ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

.Հայերեն [Armenian]


National Geographic Society This program is distributed in the U.S. and Canada by National Geographic and EHD. [learn more]

Choose Language:
Download English PDF  Download Spanish PDF  Download French PDF  What is PDF?
 

The Fetal Period (8 Weeks through Birth)

Chapter 37   9 Weeks: Swallows, Sighs, and Stretches

Պտղային շրջանը շարունակվում է ընդհուպ մինչև ծննդաբերություն:

9 շաբաթին մոտ պտուղը սկսում է ծծել բութ մատը և կարող է կուլ տալ ամնիոտիկ հեղուկը:

Պտուղը կարող է նաև առարկա բռնել, գլուխը ետ ու առաջ շարժել, բացել ու փակել ծնոտը, շարժել լեզուն, հոգոց հանել և ձգվել:

Նյարդյին ընկալիչները դեմքի վրա, ձեռքերի ափերում, և ոտնաթաթերում զգում են թեթևակի հպումը:

«Ի պատասխան ոնտաթաթին հպելուն», պտուղը կթեքի ազդրը ու ծունկը և կարող է ծալի ոտքի մատները:

Կոպերը այժմ ամբողջովին փակ են:

Կոկորդում ձայնալարերի առաջացումը ազդանշում է նրանց արագ զարգացումը:

Իգական պտուղներում ճանաչելի է դառնում արգանդը, և դեռահաս վերարտադրողական բջիջները, որոնք կոչվում են օոգոնիա, բազմանում են ձվարաններում:

Արտաքին սեռական օրգանները սկսում են տարբերակվել և' արական, և' իգական պտղերում:

Chapter 38   10 Weeks: Rolls Eyes and Yawns, Fingernails & Fingerprints

9 և 10 շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում արագ աճը ավելացնում է մարմնի կշիռը ավելի քան 75%-ով:

10 շաբաթին մոտ վերին կոպի գրգռումը բերում է աչքի` դեպի ներքև շարժմանը:

Պտուղը հորանջում է և հաճախ բացում ու փակում է բերանը:

Պտուղների մեծ մասը ծծում է աջ բութը:

Աղիքների մասը, որը գտնվում է պորտալարում, վերադառնում է որովայնային խոռոչ:

Ոսկրացումը տեղի է ունենում համարյա բոլոր ոսկրերում:

Սկսում են զարգանալ ձեռքի և ոտքի մատների եղունգները:

Եզակի մատնադրոշմները հայտվում են բեզմնավորումից 10 շաբաթ անց: Այդ պատկերները կարող են օգտագործվել կյանքում ինքնության հաստատման համար:

Chapter 39   11 Weeks: Absorbs Glucose and Water

11 շաբաթին մոտ քիթը և շուրթերը լիովին կազմավորվում են: Ինչպես բոլոր մյուս մարմնի մասերի դեպքում, նրանց տեսքը կփոփոխվի մարդու կյանքի ամեն շրջանում:

Աղիքները սկսում են ներծծել գլյուկոզա և ջուր, որոնք կլանվում են պտղի կողմից:

Չնայած, որ սեռը որոշվում է բեղմնավորման ժամանակ, արտաքին սեռական օրգանները տարբերակվուն են այժմ, թե արականի, թե իգականի դեպքում:

Chapter 40   3 to 4 Months (12 to 16 Weeks): Taste Buds, Jaw Motion, Rooting Reflex, Quickening

11 և 12 շաբաթների միջև, պտղի կշիռը ավելանում է մոտ 60%-ով:

12 շաբաթը ավարտում է հղիության առաջին երրորդ մասը կամ եռամսյակը:

Բերանի ներսում այժմ կան պարզ երևացող համի ընկալիչներ:
Ծնվելու պահին մոտ, համի ընկալիչները կմնան միայն լեզվի վրա և բերանի վերնամասում:

Աղիքների շարժումը սկսվում է 12 շաբաթից և շարունակվում մոտ 6 ամիս:

Պտղի և նորածնի հաստ աղիքից առաջին արտադրված նյութը կոչվում է մեկոնիում: Այն բաղկացած է մարսողական ֆերմենտներից, պրոտեինից և մահացած բջիջներից, որոնք դուրս են գալիս մարսողական ուղղով:

12 շաբաթին մոտ վերին վերջույթների երկարությունը համարյա ընդունում է իր վերջնական չափերը մարմնի համաչափությամբ: Ստորին վերջույթները ավելի երկար ժամանակ են պահանջում իրենց վերջնական համաչափության ձևավորման համար:

Բացառությամբ մեջքի և գլխի վերնամասի, պտղի ողջ մարմինը այժմ արձագանքում է թեթև հպմանը:

Սեռից կախված զարգացման տարբերությունները նոր են ի հայտ գալիս: Օրինակ` իգական պտուղը շարժում է ծնոտը ավելի հաճախ, քան արականը:

Ի տարբերություն ետ քաշման պատասխանին ավելի վաղ շրջանում, այժմ բերանի շրջանին դիպչելիս` նկատվում է բերանի բացում և շարժում դեպի դիպչողը: Այս պատասխանը կոչվում է «արմատային ռեֆլեքս» և այն պահպանվում է ծնվելուց հետո` օգնելով նորածնին գտնել իր մոր ծծակը կուրծք ուտելիս:

Դեմքը շարունակում է հասունանալ, այտերը լցվում են ճարպով, սկսում են զարգանալ ատամները:

15 շաբաթին մոտ առաջանում են արյունը կազմող ցողունային բջիջները և բազմանում ոսկրածուծի մեջ: Այստեղ է ընդհանալու արյան բջիջների կազմավորման հիմնական ընթացքը:

Չնայած սաղմը սկսում է շարժվել 6 շաբաթից, հղի կինը զգում է պտղի շարժումը 14 և 18 շաբաթվա միջև: Ավանդորեն, այս իրադարձությունը կոչվում է երեխայի խաղ:

Chapter 41   4 to 5 Months (16 to 20 Weeks): Stress Response, Vernix Caseosa, Circadian Rhythms

16 շաբաթին մոտ ասեղով պտղի որովայնի մեջ ներարկելու գործընթացները առաջ են բերում հորմոնալ լարման պատասխան` անջատելով նորադրենալին կամ նորէպինեֆրին արյան մեջ:

Շնչառական համակարգում բրոնխիալ ծառի ձևավորումը այժմ համարյա ավարտված է:

Պաշտպանական սպիտակ նյութը, որը կոչվում է լոռանման թաղանթ, ծածկում է պտղին: Թաղանթը պաշտպանում է մաշկը գրգռումից, որը կարող է առաջացնել ամնիոտիկ հեղուկը:

19 շաբաթից ի վեր պտղի շարժումը, շնչառությունը և սրտի աշխատանքը ենթարկվում են օրական փուլերի, որոնք կոչվում են օրական ռիթմեր:

Chapter 42   5 to 6 Months (20 to 24 Weeks): Responds to Sound; Hair and Skin; Age of Viability

20 շաբաթին մոտ ականջի խոռոչը, որը լսողության օրգանն է, ստանում է չափահասին բնորոշ չափեր` լիովին զարգացած ներքին ականջի շուրջը: Այս պահից պտուղը կարձագանքի ձայների աճող բազմազանությանը:

Գլխի վրա սկսում են աճել մազերը:

Առկա են մաշկի բոլոր շերտերը և կառույցները` ներառյալ մազի ֆոլիկուլները և գեղձերը:

Բեզմնավորումից հետո 21-ից 22 շաբաթ անց թոքերը կարողանում են որոշակի չափով օդ կլանել: Սա համարվում է կենսունակության տարիք, քանի որ արգանդից դուրս գոյատևելը որոշ պտուղների համար դառնում է հնարավոր:

Chapter 43   6 to 7 Months (24 to 28 Weeks): Blink-Startle; Pupils Respond to Light; Smell and Taste

24 շաբաթին մոտ կոպերը նորից բացվում են, և պտուղը ցուցադրում է թարթում-վախ պատասխանը: Հանկարծակի բարձր ձայներին այս ռեակցիան իգական պտղի մոտ սովորաբար ավելի շուտ է զարգանում:

Որոշ գիտնականների կարծիքով բարձր ձայնի ազդեցությունը կարող է բացասական անդրադարնալ պտղի առողջության վրա: Անմիջական հետևանքները ներառնում են սրտի աշխատանքի երկարատև արագացումը, չափազանց շատ կուլ տալը և վարքի հանկարծակի փոփոխությունը: Հնարավոր երկարաժամկետ հետևանք կարող է լինել լսողության կորուստը:

Պտղի շնչառության արագությունը կարող է աճել` հասնելով 44 մեկ րոպեում ներշնչում-արտաշնչում:

Հղիության երրորդ եռամսյակի ժամանակ ուղեղի արագ աճը կլանում է պտղի էներգիայի ավելի, քան 50%-ը: Ուղեղի կշիռը ավելանում է, 400-ից 500%-ով:

26 շաբաթին մոտ աչքը արտադրում է արցունք:

Արդեն 27 շաբաթից բբերը արձագանքում են լույսին: Այս արձագանքը կառավարում է լույսի քանակը, որը հասնում է աչքի ցանցաթաղանթին կյանքի ընթացքում:

Բոլոր բաղադրիչները, որոնք հարկավոր են հոտառության համար, գործում են: Ժամկետից շուտ ծնված երեխաների ուսումնասիրությունը ցույց է տալիս հոտեր տարբերակելու ունակության առկայությունը հղիությունից արդեն 26 շաբաթ անց:

Ամնիոտիկ հեղուկի մեջ քաղցր նյութ ավելացնելու դեպքում, աճում է պտղի կուլ տալու հաճախականությունը: Եվ հակառակը` պտղի կուլ տալը պակասում է դառը նյութ ավելացնելու դեպքում: Սա հաճախ զուգորդվում է դեմքի արտահայտության փոփոխմամբ:

Մի շարք քայլվածք կրկնօրինակող ոտքի շարժումների միջոցով պտուղը գլուխկոնծի է տալիս:

Պտղի թորշումությունը պակասում է, երբ մաշքի տակ առաջանում է ավելի շատ ճարպ: Ճարպը ճակատագրական դեր է խաղում մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար և կուտակում է էներգիա ծննդաբերությունից հետո:

Chapter 44   7 to 8 Months (28 to 32 Weeks): Sound Discrimination, Behavioral States

28 շաբաթին մոտ պտուղը կարող է տարբերակել բարձր և ցածր բարձրության ձայները:

30 շաբաթին մոտ շնչառությունը ավելի հաճախակի է դառնում և պտուղների հիմնական մասի մոտ արագանում է 30-ից 40%-ով:

Հղիության վերջին 4 ամիսների ընթացքում պտուղը ցուցադրում է կոորդինացված ակտիվության փուլեր, որոնք ընդհատվում են հանգստի փուլերով: Այս վարքային շրջանները արտացոլում են կենտրոնական նյարդային համակարգի մշտապես աճող բարդությունը:

Chapter 45   8 to 9 Months (32 to 36 Weeks): Alveoli Formation, Firm Grasp, Taste Preferences

Մոտավորապես 32 շաբաթին մոտ իրական ալվեոլները, կամ օդի «գրպանիկ» բջիջները, սկսում են զարգանալ թոքերում: Նրանք կշարունակեն զարգացումը ծննունդից դեռ 8 տարի անց:

35 շաբաթում պտուղը կարող է ձեռքով ամուր բռնել:

Պտղի արձագանքը տարբեր նյութերին ազդում է նրա համի ու հոտի նախապատվություններին ծնունդից հետո: Օրինակ` պտուղները, որոնց մայրերը օգտագործել են անիսոն, մի նյութ, որը մատուտակին իր համն է տալիս, ցուցադրել են նախապատվություն անիսոնին ծնվելուց հետո: Նորածինները, որոնք պտղային արձագանք չեն ցուցադրել, չեն հավանել անիսոնը:

Chapter 46   9 Months to Birth (36 Weeks through Birth)

Պտուղը սկսում է աշխատել` արձակելով մեծ քանակի էստրոգեն կոչվող հորմոնը, և հետևապես, սկսում է իր ձևափոխումը պտղից նորածնի:

Այդ աշխատանքը զուգորդվում է արգանդի ուժեղ կծկումներով, ինչը հանգեցնում է ծննդաբերության:

Բեղմնավորումից մինչը ծնունդ և հետագայում մարդու զարգացումը դինամիկ է, շարունակական և բարդ: Այս զարմանալի պրոցեսի մասին նորանոր բացահայտումները ցույց են տալիս պտղային զարգացման ճակատագրական ազդեցությունը հետագա առողջության վրա:

Մարդու վաղ զարգացման մասին մեր պատկերացումների խորացման հետ միասին աճում է մեր առողջության մակարդակը


Add a Comment

Your Name: Log In 3rd-party login: Facebook     Google     Yahoo

Comment: